Ղրղզստանում սահմանադրական հանրաքվեն կայացած է ճանաչվել
International newsԸնտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ավելի քան 30․41 տոկոսը քվեարկել է Ղրղզստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, հանրաքվեն ճանաչվում է կայացած, հայտնել է հանրապետության ԿԸՀ կայքը։
Դեկտեմբերի 11-ին Ղրղզստանում անցկացվում է գործող սահմանադրության փոփոխության հանրաքվեն, որը ընդունվել էր 2010-ին Կուրմանբեկ Բաքիեւի վարչակազմի տապալումից հետո։
Հանրաքվեն նախաձեռնել էին խորհրդանում ներկայացված կուսակցությունները, իսկ նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը աջակցել էր այն։ Փոփոխության հեղինակները նշում են, որ հիմնական նպատակը պետք է դառնա իշխանության ճյուղերը հավասարակշռելը ու երկրում խորհրդարանականության ամրապնդումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։