Վրացական գյուղի բնակիչները ստիպել են զբոսաշրջիկին ներողություն խնդրել տեսարժան վայրերի ֆոնին մերկ լուսանկարի համար
International newsՎրացական գյուղի բնակիչները ստիպել են զբոսաշրջիկին ներողություն խնդրել երկրի հյուսիսարևմտյան Սվանեթ շրջանի տեսարժան վայրերի ֆոնին մերկ լուսանկարվելու համար:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` նշելով, որ տեսանյութը, որում զբոսաշրջիկը ներողություն է խնդրում, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վրացի Իրակլի Նարսավիձեն:
«Այս երիտասարդը սոցցանցերում տեղադրել էր իր մերկ լուսանկարները Սվանեթի ֆոնին: Նման բան այլևս չի կրկնվի», - գրել է նա:
Հաղորդվում է, որ զբոսաշրջիկը վրացերենով ներողություն է բոլոր նրանցից, ում վիրավորել են իր լուսանկարները:
«Ես դա վատ մտադրությամբ չեմ արել», - աղբյուրը մեջբերում է զբոսաշրջիկի խոսքը, ում անունը չի նշվում: