Վենեսուելայի նախագահին Գրինչի հետ են համեմատել 5 մլն առգրավված խաղալիքների պատճառով
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քննադատները նրան անվանել են «Գրինչ՝ Սուրբծննդի առեւանգող», քանի որ երկրի իշխանությունները տոնի նախօերին 5 մլն մանկական խաղալիք են առեւանգել մասնավոր ընկերությունից։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է CNN–ը։
«Նիկոլաս Մադուրոն ժամանակակից Գրի՞նչն է»,- մեջբերում է հեռուստաալիքը երկրի քաղաքացիներից մեկի գրառումը Twitter–ում։
Երկրի սպառողների պաշտպանության հարցերով գործակալությունը խաղալիքները առգրավելու որոշումը բացատրել է նրանով, որ առաքիչը մտադիր էր դրանք չափից բարձր գներով վաճառել։ Վենեսուելայի կառավարությունը հայտնել է, որ առգրավված խաղալիքները հասանելի կլինեն աղքատ ընտանիքների համար շուկայականից ցածր գներով, հայտնում է CNN–ը։
«Գրինչ՝ Սուրբ ծնունդն առեւանգող»-ը ամերիկյան ֆիլմ է, որը թողարկվել է 2000-ին։ Ֆիլմում Գրինչը կանաչ այլանդակ արարած է, որը որոշում է քաղաքի բնակիչներից գողանալ նրանց սիրելի տոնը՝ Սուրբ ծնունդը։