Սիրիական զորքերը նահանջից առաջ տարահանել են Պալմիրայի բնակիչների մեծ մասին
International newsՍիրիական բանակը Պալմիրան իր վերահսկողության տակ կվերադարձնի ամենամոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբրի 11-ին այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտարարել Է Հոմսի նահանգապետ Թալալ ալ Բառազին, նահանգ, որտեղ գտնվում Է քաղաքը:
«Զինյալների ճեղքումը Պալմիրայում ոչ մի կերպ չի անդրադառնա Հալեպում եւ Դամասկոսի մերձակայքում կառավարական զորքերի գործողությունների վրա»,- հավաստիացրել Է ալ Բառազին՝ հավելելով, որ Պալմիրայի գրավումը սոսկ նրանց ժամանակավոր հաջողությունն Է, ովքեր աջակցում են ահաբեկիչներին:
Նահանգապետի խոսքով՝ ԻՊ-ն Ռաքայից եւ Դեր Զորից, ինչպես նաեւ Իաքից տեղափոխել Է շուրջ հինգ հազար թվաքանակով օգնական ուժեր, սակայն սիրիացի զինվորականները շարունակում են մարտնչել, եւ զինյալները կորուստներ են կրում:
Նաեւ Հոմսի նահանգի ղեկավարը պատմել Է, որ կառավարական զորքերը տարահանել են Պալմիրայի բնակիչների շուրջ 80 տոկոսին:
Դեկտեմբերի 11-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ահաբեկիչները լիակատար վերահսկողություն են հաստատել Սիրիայի Թամդոր քաղաքի նկատմամբ, որի ծայրամասում են գտնվում Պալմիրայի ավերակները: Ավելի ուշ Թալալ ալ Բառազին հավաստել Է, որ Սիրիայի կառավարական բանակը լքել Է Պալմիրան: