«1000 դրամի» նախագիծն ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացվի պարտադիր բաղադրիչով
Politics«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» («1000 դրամի» նախագիծ պայմանական անվանումով) նախագիծը Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանը ներկայացվի՝ պահպանելով պարտադիր բաղադրիչը: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: «Հաշվիառնելով մեր առջև դրված խնդիրը՝մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներիսոցիալական պաշտպանվածությանվիճակի բարելավումը, մենքնպատակահարմար ենք գտնումպահպանել մոտեցումները, որ կան օրենքինախագծում, և պարտադիր վճա րըպահպանելով որպես հիմք՝ հնարավորություն ստեղծել կամավոր լրացուցիչ վճարումներով ավելացնել այդհիմնադրամի միջոցների ծավալը»,-ասաց նա:
Նախատեսվում է, որ հիմնադրամում կհավաքվի 4,5 մլրդ դրամ:
Նախարարը նշեց, որ քննարկվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների կամավորական բնույթը՝ մանրակրկիտ ուսումնասիրելով «Մարտիկ» հիմնադրամի տարբերակը։ «Մարտիկ» հիմնադրամում կամավոր սկզբունքով հաջողվել է հավաքել մոտ 1,2 մլրդ դրամ, որը ներկայիս նախագծով նախատեսածից մի քանի անգամ պակաս է: «Այսինքն՝ երբ անվստահության խնդիր չկար, նվիրատվության թիվն ամենադինամիկ շրջանում չի անցել մոտ 7000-8000 նվիրատուն»,-ասաց նա՝ նկատելով, որ հիմնադրամի գործունեության վերջին շրջանում վստահության աստիճանը նվազել է: Նախարարը նաև փարատեց բոլոր նրանց անհանգստությունը, ովքեր հարցնում էին, թե ինչ եղան «Մարտիկ» հիմնադրամի գումարները: «Այդ գումարներն անձեռնամխելի են ինչպես կանոնադրությամբ գոյություն ունեն, և մայր գումարից ստացվող տոկոսները կարող են կանոնադրական նպատակների համար ծախսվել, որն էլ արվել է հիմնադրամի հոգաբարձուների որոշմամբ»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ դա նշել որպես անվստահության պատճառ՝ այդքան էլ լեգիտիմ չէ:
Հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ չնայած օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտություն է, բայց բացեր կան: «Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կամավորական սկզբունքը գործի ևնվազագույն աշխատավարձ ունեցողներից ընդհանրապես չգանձվի, և համակարծիք եմ, որ 200 հազարից ավելիստացողներից ավելի գանձվի»,-ասաց նա:
Հանձնաժողովը նախագիծը հաստատեց 4 կողմ, 1 դեմ քվեարկությամբ: