Մամեդյարովը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին
PoliticsԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ինտենսիվության վերաբերյալ:
Ավելի վաղ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: