Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մասնավոր հատվածն ավելի քան 5 մլն դոլար է ներդնելու «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման համար

Society

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում «Լիդիան Արմենիան» առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլար: «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովման նպատակով ծրագիրը միտված է կենսաբազմազանության պահպանմանը, էկոտուրիզմի եւ էկոգյուղատնտեսության ծրագրերի ներդրմանը:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով՝ հուշագիրը հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական արդյունավետ կառավարման նոր մշակույթ կստեղծի:

«Ջերմուկ ազգային պարկի» հիմնումը հանքարդյունաբերության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ աշխատանքի և ընդհանուր ծրագրերի իրագործման կարևոր քայլ է: «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս ծրագրում ներգրավելու է ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային փորձագետների, մասնագետների, համաշխարհային հռչակ ունեցող մասնագիտական խմբեր:

Մեր ընկերության նպատակն է` համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ,  ստեղծել էկոտուրիզմի, էկոգյուղատնտեսության և կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր, որից կօգտվե ն բնությունը և մարդիկ»,- ասաց նա` հավելելով, որ փաստաթղթի ստորագրումը կարևոր է նաև  ապացուցելու համար, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու և գործել լավագույն միջազգային փորձին համապատասխան:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր հերթին նույնպես նշանակալի համարեց և բարձր գնահատեց նախաձեռնությունը:

Նրա ներկայացմամբ`«Ջերմուկ ազգային պարկի» ձևավորումը ոչ միայն կենսաբազմազանության զարգացման և պահպանման համար կստեղծի բավարար հիմք, այլ նաև նպատակաուղղված կլինի կառավարության ծրագրային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկի կյանքի կոչմանը:

«Կառավարության ծրագրերից մեկն ազգային պարկերի ընդլայնման քաղաքականությունն է: Շատ գնահատելի է, որ այս գործում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել:

Սա լավ սկիզբ և հրաշալի հնարավորություն է, որպեսզի այլ մասնավոր հատվածներ նույնպես ներգրավվեն կառավարության կողմից իրականացվող նմանատիպ քաղաքականությանը: Սա նաև պատասխանատու վերաբերմունք է թե տարածաշրջանի, թե երկրի, թե ապագա սերունդների համար:

Այս հուշագիր չի կաշկանդում ոչ ընկերությանը, ոչ նախարարությանն իրենց լիազորություններն ու իրավասությունները հ ավուր պատշաճի իրականացնելու համար»,- նշեց նախարարն` ընդգծելով, որ հուշագրում այդ մասին հատուկ շեշտվում է:

Նախարարը նաև հավելեց, որ հուշագրից բխում է, որ այն լինելու է առավելագույնս բաց ու մասնակցայինˋ չկաշկանդելով վերահսկող մարմնիˋ բնապահպանության նախարարության և հանքարդյունաբերող ընկերության այլ գործառույթները:

Treweek Environmental Consultants (TEC) բնապահպանական խորհրդատվական ընկերության փորձագետ, «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս հուշագրի ստորագրումը պատմական է ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային տեսանկյունից:

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծումը մեծ դեր ունի մարզային զարգացման համար: Բոլոր ներդրումներն ուղղվելու են օրինական ճանապարհով ազգային պարկ ստեղծելու գաղափարի իրագործմանը»,- ասաց նա` շեշտելով, որ այս հուշագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության աննախադեպ փորձ է:

Գոխելաշվիլին նաև կարևորեց այն հանգամանքը, որ ազգային պարկի ստեղծման արդյունքում համայնքներին սպասվող սահմանափակումները փոխհատուցվելու են:

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation