Լավրով. Մոսկվան ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակները կորոշի Թրամփի թիմի ձեւավորումից հետո
International newsՄոսկվան ահաբեկչության դեմ պայքարում եւ այլ հարցերում Վաշինգթոնի հետ արդյունավետ համագործակցության հնարավորության վերաբերյալ եզրակացություններ կանի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ձեւավորումից հետո: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթել է եւ այժմ իր թիմն է ձեւավորում: Նա իր նախընտրական ելույթներում մի քանի հայտարարություններ է կատարել, որոնք ուղղված են առաջին՝ որեւէ առճակատման մեջ չմտնելուն, որոնք ԱՄՆ-ի հետ կապ չունեն, երկրորդ՝ զբաղվել առաջին հերթին ԱՄՆ տնտեսությամբ եւ աշխատատեղերի ստեղծմամբ, երրորդ՝ արտաքին քաղաքականության ոլորտում զբաղվել առաջին հերթին ահաբեկիչների ոչնչացմամբ»,- ասել է Լավրովը:
Դրանից զատ, նա ընդգծել է, որ Թրամփը բոլորի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել, ով պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությանը, այդ թվում՝ Ռուսաստանի: «Հենց նոր վարչակազմը ձեւավորվի, հենց նրանք, ովքեր տեղ են գրավելու այդ վարչակազմում, ձեւակերպեն իրենց գործնական մոտեցումները, հասկանալի կդառնա, թե մենք, նաեւ մյուս երկրները, որքան խորը, որքան արդյունավետ կկարողանանք հակաահաբեկչական պայքարում եւ մյուս հարցերում համագործակցել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ»,- եզրափակել է նախարարը: