«ԵՄ-ն հնարավոր է` անդրադառնա ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների թուլացման հարցին». Տոյվակկա
International newsԵՄ-ն հնարավոր է` վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր թուլացման հարցը հոկտեմբերի վերջին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով ԵՄ և արտաքին առևտրի հարցերով նախարար Լենիտա Տոյվակկաին:
«Հաջորդ անգամ պատժամիջոցների գնահատականը տեղի կունենա այս ամսվա վերջին, սակայն, ներկայիս իրավիճակից դատելով, հնարավոր է պատժամիջոցների վերացումը», - ասել է նախարարը:
«Նոր պատժամիջոցներ չեն նախատեսվում: Դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ավելացրել է Տոյվակկան: