«ՄԱԿ-ը ստեղծվել է պատերազմի ժամանակ, այսօր այստեղ պետք է լինենք խաղաղության համար»
International newsԿայացել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշի երդման արարողությունը` որպես ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար: Նրա 5-ամյա պաշտոնավարման ժամկետը կմեկնարկի 2017 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը:
Իր ելույթում Գուտերիշը hajtnel է, որ կազմակերպությունը տասնյակ տարիների ընթացքում նպաստել է խաղաղության պահպանմանը երկիր մոլորակում, սակայն այժմ այն դժվարությամբ է կատարում իր պարտականությունները:
«ՄԱԿ-ը պետք է պատրաստ լինի փոփոխությունների: Մեր ամենալուրջ թերությունը, և տվայլ դեպքում ի նկատի ունեմ ողջ միջազգային հանրությունը՝ ճգնաժամերը կանխելու անկարողություն է: ՄԱԿ-ը ստեղծվել է պատերազմի ժամանակ, այսօր այստեղ պետք է լինենք խաղաղության համար»,- նշել է Գուտերիշը: