Մեկնարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Բաքու
International newsՄեկնարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Բաքու։
ԱՊԱ–ի փոխանցմամբ վարչապետին ուղեկցում է նրա կինը՝ Սառա Նեթանյահուն։ Այցի շրջանակում Նեթանյահուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, կքննարկի տարածաշրջանային, տնտեսական, դիվանագիտական հարցերը եւ անվտանգության խնդիրները։
Այնուհետեւ երկու երկրների միջեւ համաձայնագիր կստորագրվի կրկնակի հարկման եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մասին։ Իսրայելական կողմից փաստաթուղթը ստորագրելու է Երուսաղեմի եւ ազգային ժառանգության հարցերի, շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էլքին Զաեւը։
Ադրբեջանից Նեթանյահուն նույն օրը մեկնելու է Ղազախստան։