Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի 3 հիմնական պարագլուխներին ոչնչացնելու մասին
International newsՊենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիայի հարձակման արդյունքում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական պարագլուխներից երեքը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, սպանված առաջնորդների թվում են 2015-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչություն ունեցողները:
Քարթերի մամուլի քարտուղար Փիթեր Կուկը հավելել է, որ ավիահարվածը հասցվել է դեկտեմբերի 4-ին: Սակայն նա չի նշել, թե որ ուղղությամբ է հասցվել ավիահարվածը:
Նրա խոսքով` սպանված գրոհայիններից երկուսը սերտ կապ են ունեցել ԻՊ-ի երկրորդ դեմք հանդիսացող Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի հետ:
Ալ-Ադնանին, ով հայտնի էր որպես «ԶԼՄ-ների հետ աշխատանքի պաշտոնական ներկայացուցիչ», սպանվել է օգոստոսին Հալեպում՝ ՌԴ ավիացիայի իրականացված հարվածի արդյունքում: