Սիրիացի ակտիվիստները հայտնել են Սիրիայի քաղաքացիական պատերազմի 300 հազար զոհի մասին
International newsՍիրիայում 2011 թվականի մարտին քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 300 հազար մարդ, որոնցից ավելի քան 90 հազարը խաղաղ բնակիչ է: Այդ մասին հայտնում են սիրիացի ակտիվիստները, գրում է interfax.ru-ն:
Սիրիական ՀԿ-ների տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր գրանցվել է առնվազն 312 հազար զոհ: Մահացածներից 90506-ը քաղաքացիական անձինք են եղել, նրանց թվում՝ 15948-ը՝ երեխա, 10540-ը՝ կին: Բացի այդ երկու միլիոն մարդ ստացել են վնասվածքներ, 12 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
Դամասկոսի կառավարությանն ընդդիմադիր ուժերի շրջանում զոհերի թիվը, ակտիվիստների հաշվարկով, կազմում է 50,6
Հակամարտության հետևանքով սպանվել է «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական խմբավորումների 54,9 հազար օտարերկրյա
Զոհվել է կառավարական զորքերի առնվազն 60 հազար զինվորական, ինչպես նաև ապստամբության 42,6 հազար մարտիկ: