ՌԴ-ն ու Թուրքիան կդառնան Հալեպից գրոհայինների դուրսբերման մասին համաձայնագրի երաշխավորները
International newsԹուրքական կառավարության աղբյուրը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կդառնան Հալեպից գրոհայինների դուրսբերման մասին համաձայնագրի երաշխավորները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրը մասնավորեցրել է, որ ՌԴ-ի և Թուրքիայի բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է գրոհայիններին թույլ տալ հեռանալ Հալեպից թեթև զենքով: Աղբյուրի խոսքով` խաղաղ բնակիչներն ու գրոհայինները, որոնք կցանկանան հեռանալ Հալեպից, ավտոբուսներով կտեղափոխվեն Իդլիբ:
РИА Новости-ի փոխանցմամբ`ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հաստատել է սիրիական Հալեպից գրոհայինների դուրսբերման մասին համաձայնագիր կնքելու մասին տեղեկությունը: