Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարման հարցը
International newsՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը, Պուտինը և Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով եվրոպացի սպառողներին ռուսական գազի մատակարարման հարցը:
ՌԴ ղեկավարը ընդգծել է, որ Ուկրաինան խուսափում է Ռուսաստանի գազի գնման մասին համաձայնագրից և վտանգ է ստեղծում գազի տարանցիկ փոխադրմանը Եվրոպա:
Բացի այդ, Պուտինը Մերկելի տեղեկացրել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի գործողությունների, ինչպես նաև Սիրիային ուղղված հումանիտար օգնության մասին:
Հեռախոսազրույցն անցկացվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: