Հալեպից զինյալների դուրսբերման գործողությունը հետաձգվում է. «Ալ Արաբիա»
International newsՍիրիայի Հալեպ քաղաքից ընտանիքներով զինյալների դուրսբերումը հետաձգվում Է անհայտ պատճառներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ 20 վիրավորներից բաղկացած առաջին խումբը ժամանել Է Ռամուսա արվարձան, բայց այնուհետեւ իրենց ընտանիքներով անօրինական խմբավորումների անդամների վերատեղաբաշխման գործողությունը, որը նախատեսված Էր տեղական ժամանակով 05:00-ին (Երեւանի ժամանակով 07:00-ին), դադարեցվել Է:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ զինված խմբավորումները Սալահ Էդ Դին թաղամասից Հալեպի արեւմտյան ծայրամասեր դուրս կգան Ռամուսա եւ Ռաշիդին արվարձաններով հատուկ տրամադրված միջանցքով: Այնտեղից նրանք ավտոբուսներով կուղարկվեն Աթարիբ քաղաք, որը գտնվում Է Հալեպից արեւմուտք՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում: Զինյալների մի մասը կուղեւորվի Իդլիբի նահանգ, որը գտնվում Է անօրինական զինված խմբավորումների վերահսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: