Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում
International newsՖրանսիան անհրաժեշտ Է համարում, որ ՄԱԿ-ն իր դիտորդներին ուղարկի Հալեպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն՝ ելույթ ունենալով «ֆրանս-2» հեռուստաալիքի եթերում:
«Հալեպում տեղի ունեցող իրադարձությունները ահավոր ողբերգություն են, այնտեղ քաոս Է տիրում: Ֆրանսիան անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՅՈՒՆԻԵՍՖ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում: Հարկ Է, որ նրանք միջամտեն այնտեղ ծավալվող իրադարձություններին»,-նշել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: