Թրամփն ավագ քաղաքական խորհրդատու ընտրեց Սթիվեն Միլլերին
International newsԴոնալդ Թրամփն իր ավագ քաղաքական խորհրդատու Է ընտրել Սթիվեն Միլլերին, որն արդեն նման պաշտոն զբաղեցնում Էր հանրապետականի նախընտրական շտաբում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի ընտրված նախագահի անցումային թիմի հայտարարության մեջ: Միլլերը նաեւ նոր վարչակազմում կզբաղեցնի նախագահի օգնականի պաշտոնը:
«Նա խորապես նվիրված Է «Ամենից առաջ Ամերիկան» գաղափարին եւ հասկանում Է, թե ինչ քաղաքականություն եւ գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի իրագործվի այս գաղափարը»,- հաղորդագրության մեջբերված Է Թրամփի խոսքը Միլլերի մասին:
Միլլերն ունի ԱՄՆ-ի Կոնգրեսում աշխատանքի փորձ: Նա եղել Է մի շարք խորհրդարանականների, այդ թվում՝ Թրամփի մտերիմ սենատոր Ջեֆ Սեշնսի օգնականը:
Politico-ն նշում Է, որ ընտրարշավի ընթացքում Միլլերը կազմում Էր Թրամփի ելույթների դրույթները եւ հաճախ Է միլիարդատիրոջն ուղեկցել տարբեր միջոցառումներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: