Yerevan, 30.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շարմազանովն անդրադարձել է Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սեյրան Օհանյանի հնարավոր միավորմանը

Politics

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ նախընտրական դաշինք կազմեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեյրան Օհանյ անի՝ քաղաքականություն մտնելու հնարավորությանը, Շարմազանովն ընդգծեց, որ Սեյրան Օհանյանն ինքն այս պահի դրությամբ որևէ հայտարարություն չի արել՝ հավելելով, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, ինչպես նաև նախկին պաշտոնյաները, իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ: «Ինչ վերաբերում է մեր երկու նախկին արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախկին նախարարի հնարավոր եռյակ դաշինքին, ապա դա իրենց խնդիրն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դաշտում գործելու հնարավորությանը, Շարմազանովն ընդգծեց, որ ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե ով է դառնում ընդդիմություն, ով՝ իշխանություն: «Մենք քաղաքական մրցապայքարում հատուկ թիրախներ չենք ընտրում, ինչ-որ մեկի դեմ չենք պայքարում: Անկախ նրանից՝ Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսը կվերադառնան քաղաքականություն, թե չէ, մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, գնալու ենք այդ օրակարգով, իսկ այդ օրակարգը նախանշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հարցին՝ Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Սեյրան Օհանյան հնարավոր դաշինքը լուրջ մրցակից համարում է ՀՀԿ-ի համար, Շարմազանովը պատասխանեց, որ չի կարող խոսել մի բանի մասին, որը դեռևս գոյություն չունի: «Երբ գոյություն կունենա, կտեսնենք, որ ունի ժողովրդի աջակցությունը, այդ ժամանակ կխոսենք: Ես չեմ ցանկանում հիմա օդի մեջ վերացական մտքեր արտահայտել»,- նշեց նա:

Շարմազանովի խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց են տվել, թե որոնք են ընդդիմադիր դաշտի ֆավորիտները: «Ես ասել եմ, որ Էդմոն Մարուքյան-Նիկոլ Փաշինյան-Արամ Սարգսյան միությունից հետո հնարավոր նոր դաշինքներ ընդդիմադիր դաշտում կլինեն: Միգուցե, այդ դաշինքներից մեկը նաև ձեր նշածն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ազատ, արդար պայմաններում մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր քաղաքական մրցակիցներին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն փորձ չի անում Սեյրան Օհանյանին իր շարքերն ընդգրկել և քաղաքական գործընթացներին մասնակից դարձնել հենց իր ցուցակով, Շարմազանովը պատասխանեց. «Սեյրան Օհանյանի մասով հարցերը ուղղեք հենց իրեն: Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը իր քաղաքական ծրագրերի մասին չի խոսել, իր քաղաքական տեսլականը չի ներկայացրել, ես քաղաքական «նոնսենս» եմ համարում մեկնաբանություններ տալը: Երբ նա խոսի, այդ ժամանակ մենք էլ կխոսենք: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մեզ մոտ բազմակարծությունը քաղաքական և իրավական նորմ է, և շատ նորմալ է, որ կարող են լինել բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց ճանապարհը Հանրապետականի հետ չեն տեսնում: Հանրապետականը ժողովրդավարական բարեփոխումներ չի նախաձեռնում նրա համար, որ բոլորը դառնան Հանրապետական և մենք վերադառնանք միակուսակցական համակարգին»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ միգուցե Սեյրան Օհանյանը նեղացած է ՀՀԿ-ից, ինչին Շարմազանովը պատասխանեց, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ: Նա նշեց, որ պաշտոնը լքելուց հետո մեկ անգամ խոսել է Սեյրան Օհանյանի հետ, շնորհակալություն հայտնել նրան փոխադարձ միասնական աշխատանքի համար: «Պետք չէ կենտրոնանալ Սեյրան Օհանյանի անձի վրա: Շատ նախկին պաշտոնյաներ կան, ովքեր կարող են վերադառնալ տարբեր ձևաչափերով: Դա իրենց իրավունքն է, իրենց խնդիրն է: Այստեղ Հանրապետականն անելիք չունի: Մենք չենք պայքարում որևէ ուժի դեմ, մենք ընդդեմ չենք: Մեր պայքարը հանու ն է, ունենք մեր քաղաքական օրակարգը և գնում ենք այդ ուղղությամբ և բոլորին հաջողություն ենք մաղթում ազատ մրցապայքարում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange