Լավրովը Սիրիայի շուրջ Թուրքիայի հետ երկխոսությունը նախընտրել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում Է, որ Սիրիայի շուրջ ռուս-թուրքական փոխգործակցությունը կարող Է ավելի արդյունավետ լինել, քան ԱՄՆ-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ելույթ ունենալով «Երկոսություն հանուն ապագայի» ծրագրի մասնակիցների առջեւ՝ նա «ապարդյուն հավաքույթներ» Է որակել Սիրիայի շուրջը ԱՄՆ-ի հետ անցկացվող բանակցությունները: Նրա խոսքով՝ Անկարայի հետ փոխգործակցությունը «կարող Է ավելի արդյունավետ լինել»:
Դեկտեմբերի 13-ին ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հայտնել Էր թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ-ի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին:
Սերգեյ Լավրովը նաեւ մեկնաբանել Է Հալեպի իրադրությունը՝ նշելով, որ Մոսկվայում հույս ունեն, որ Հալեպում զինյալները մոտ օրերս կդադարեցնեն դիմադրությունը, եւ իրադրությունը կկարգավորվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: