Մատվիենկոն խնդրել է վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացների ցուցակները, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է
International newsՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն երկրի ներքին գործերի նախարարությանը խնդրել Է վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը Ռուսաստան արգելված Է զանազան, այդ թվում՝ մանր իրավախախտումների պատճառով: Այս խնդրանքը նա հայտնել Է ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի մասնակցությամբ կառավարական ժամի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Սենատորը նպատակահարմար Է համարում «մեկ անգամ եւս վերադառնալ այդ ցուցակներին, դրանք ուշադրությամբ վերլուծել»: «Եվ եթե այնտեղ իրոք ներառված են քաղաքացիներ, որոնք կարմիր լույսի տակ անցել են ճանապարհը կամ գերազանցել ավտոմեքենայի երթեւեկության արագությունը, հնարավոր Է արդյոք վերանայել այդ ցուցակները, ճշտել եւ այդ կատեգորիայի քաղաքացիների համար որոշ համաներում հայտարարել»,- ասել Է նա: