Թրամփը Էներգետիկայի նախարարի պաշտոնի համար առաջարկել Է Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Փերրիին
International newsԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Էներգետիկայի նախարարի պաշտոնի համար ընտրել Է Տեխասի նահանգի նախկին նահանգապետ Ռիք Փերրիին: Այդ մասին, ինչպս տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC ամերիկյան հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը եւ Փերրին հանդիպում են անցկացրել դեկտեմբերի 12-ին, որը տեւել Է մեկուկես ժամ:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ Փերրին կարող Է գլխավորել այն գերատեսչությունը, որն առաջարկում Էր վերացնել, երբ իր թեկնածությունն Էր դնում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար:
Ջեյմս Ռիչարդ (Ռիք) Փերրին ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ Է, Տեխասի նահանգի 47-րդ նահանգապետը (2000-2015 թվականներին), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: