Էրդողանը Թուրքիայում ազգային մոբիլիզացիա է հայտարարել
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, համաձայն սահմանադրության 104-րդ հոդվածի, երկրում հայտարարել է ազգային մոբիլիզացիա` ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK), գյուլենականների, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է գյուղապետերի 32-րդ ժողովին:
«Ցանկացած մեկը, ով նշված խմբավորումների վերաբերյալ որևէ տեղեկություն ունի, պետք է անմիջապես տեղեկացնի իրավապահ մարմիններին»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նշել է, որ քուրդ զինյալների դեմ երկրի ներսում և դրա տարածքից դուրս իրականացվող գործողությունների ընթացքում սպանվել է PKK 9 հազար 500 անդամ: Նրա տվյալներով` գյուլենականների դեմ պայքարում ձերբակալվել է 40 հազար մարդ, կալանավորվել են 10 հազար 500-ը: