Ադրբեջանում ավտովթարից ավելի քան 10 մարդ է տուժել
International newsԱդրբեջանում Hyundai մակնիշի ուղեւորատար ավտոբուսը բախվել է Toyota-Pikap մեքենային, որի հետեւանքով ավելի քան 10 մարդ է տուժել, հայտնում է Report–ը։
Բախումից ավտոբուսի ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Վիրավորներից երեքը՝ ավտոմոբիլի վարորդն ու ավտոբուսի 2 ուղեւորուհիները, հոսպիտալացվել են։ Վթարի պատճառը եղել է մերկասառույցը։