Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն ի նշան Հալեպի հետ համերաշխության
International newsԷյֆելյան աշտարակի լուսավորությունը դեկտեմբերի 14-ին կմարվի ի նշան Հալեպի բնակչության հետ համերաշխության եւ աջակցության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, հայտնել Է Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն:
«Այս խորհրդանշական ակցիան, որն իրականացվում Է ամբողջ աշխարհում հայտնի օբյեկտում, ուղղված Է այն բանին, որ համաշխարհային հասարակայնության ուշադրությունը վերստին հրավիրվի Սիրիայի իրադրության կարգավորման համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա»,-ընդգծել Է Անն Իդալգոն: Նա ճշտել Է, որ աշտարակի բոլոր լույսերը կմարվեն Փարիզի ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: