92-ամյա Ռոբերտ Մուգաբեն կրկին կառաջադրվի Զիբաբվեի առաջիկա նախագահական ընտրություններում
International newsԶիմբաբվեի իշխող կուսակցություն «Զիմբաբվեի ազգային աֆրիկյան միություն` հայրենասիրական ճակատը»-ը (Zanu-PF) կաջակցի երկրի ղեկավար Ռոբերտ Մուգաբեին, եթե վերջինս առաջադրվի 2018թ-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է AP-ն, այս մասին հայտարարել է իշխող կուսակցության նախագահ Իգնատիուս Չոմբոն:
92-ամյա Մուգաբեն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն էր հայտնել: Չոմբոյի խոսքով` Մուգաբեն երկրի համար «իմաստություն և միասնություն է բերում»:
Մուգաբեն աշխարհում պետության ամենածեր ղեկավարն է: Նա առաջին անգամ դարձել է Զիբաբվեի նախագահ 1987թ-ին: