Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀԲԸՄ-ն Բեյրութում անցկացրել է «Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օր» սեմինարը

Society

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 9-ին, Բեյրութի Ամերիկյան համալսարանի «Իսամ Ֆարես» ինստիտուտի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել մեկօրյա սեմինար՝ նվիրված «Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվան»:

Այս մասին տեղեկացրին «ՀԲԸՄ Հայաստան»-ին՝ հավելելով. «Սեմինարի ընթացքում քննարկվեցին Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող ոճիրներն ու ցեղասպանական արարքները, դրանցից քաղված դասերը, ինչպես նաև ապագայում ցեղասպանությունները կանխելու անհրաժեշտ քայլերը:

Միջոցառմանը ներկա էին լիբանանցի և եվրոպացի պատմաբաններ, դիվանագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ, մտավորականներ, խմբագիրներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ լիբանանահայեր:  

Միջոցառումը մեկնարկեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի խոսքով: Պերճ Սեդրակյանն իր խոսքում անդրադարձավ ցեղասպանության թեմային՝ այն որակելով քստմնելի հանցագործություն, և այդ կապակցությամբ էլ կարևորեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2015թ. «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման Միջազգային օր» հաստատելու որոշումը :

Բացման խոսքով հանդես եկան նաև մարդու իրավունքների խորհրդի շրջանային ներկայացուցիչ, դոկտ. Ապտել Սալամ Սիտ Ահմատը և Լիբանանի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ պարոն Շյուքրի Սատերին:

Երեք նիստերից բաղկացած սեմինարների առաջին նիստի ընթացքում քննարկվեցին Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մարդու իրավունքների չարաշահումների, անցյալի արարքների, դեպքերի ուսումնասիրությունների, ձախողությունների և հաջողությունների վերաբերյալ թեմաներ:  

Համապատասխան զեկույցներով հանդես եկան փորձագետներ, որոնք քննարկման նյութ դարձրին մինչև 1948 թվական եղած ոճիրներն ու ցեղասպանությունները, ինչպես նաև հանգամանորեն քննարկեցին այդ թվականից մինչև մեր օրերը կատարված ցեղասպանությունները, որտեղ ելույթ ունեցան դոկտ. Ռոլֆ Հոսֆելտը Գերմանիայից, դոկտ. Անթուան Սֆեյրը և Նիտալ Ժըրտին Լիբանանից:

Երկրորդ նիստի ընթացքում քննարկվեցին միջազգային անվտանգության դրույթները, դրանց դրական և բացասական կողմերը ցեղասպանության ոճիրը կանխարգելելու և պատժելու հարցերը, որտեղ զեկուցեցին Քայ Ամպոսը Գերմանիայից, դոկտ. Նիտալ Ժըրտին և Սարի Հանաֆին Լիբանանից:

Երրորդ նիստի ընթացքում քննարկվեցին «Ինչպե՞ս արգելել կամ կանխել ցեղասպանությունը, ո՞րն է լինելու հաջորդ քայլը» թեմայով նյութեր,  որտեղ հանդես եկան պրոֆ. Քայ Ամպոսը, դոկտ. Ապտել Սալամ Սիտ Ահմատը և, Ժիլբեր Տումիթը Լիբանանից :

Նիստերի ավարտին զեկուցողները հանդես եկան հավաքական կազմով, որտեղ քննարկվեցին «Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող ոճիրներն ու ցեղասպանական արարքները կանխելու հարցում» թեման:

Զեկուցողները համակարծիք էին ցեղասպանության հանցագործության հարցում հնչեցրած գաղափարների հետ և արձանագրեցին դրանց մինչ օրս անպատիժ մնացած լինելու փաստը, անկախ այն հանգամանքից, թե այն իրականացվում է պատերազմական, թե խաղաղ պայմաններում: Նրանք անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության թեմային, այն որակելով որպես ցեղասպանություն, որ մինչ օրս մնում է անպատիժ հանցագործություն։

Նիստերի մասնակից զեկուցողները նշեցին նաև, որ դեկտեմբեր 9-ը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից որպես «Մարդկության դեմ հանցագործության, ցեղասպանության զոհերի հիշատակման, ոգեկոչման ու ցեղասպանությունը կանխարգելելու միջազգային օր» հաստատելը  կարևոր որոշում է, որն առաջարկվել էր Հայաստանի Հանրապետության կողմից 2015 թվականին: Նրանք ավելացրին նաև, որ եթե 1915 թվականին Հայոց Ցեղասպանությունը իրագործողները կրեին իրենց պատիժը, վստահաբար չէին կրկնվի այդ թվականից հետո կատարված այլ ցեղասպանությունները:

Սեմինարի մասնակից զեկուցողները նշեցին նաև, որ չնայած բարձրացվող աղմուկին ու բողոքներին, ժամանակակից աշխարհում դեռևս շարունակվում են իրագործվել ցեղասպանություններ, և դա հանդիսանում է  լուրջ սպառնալիք ամբողջ մարդկության համար:

Մասնակիցները ազգերին ու  ու պետություններին կոչ ուղղեցին դիմելու տարբեր միջոցների` կանխելու նման ոճրագործությունները»:  

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation