Պետդեպը Հալեպում հրադադարի խախտման համար մեղադրել Է կառավարական զորքերին
International newsՍիրիայի կառավարական զորքերը եւ Իրանի կողից աջակցվող աշխարհազորայիններն են պատասխանատվություն կրում Հալեպում հրադադարի ռեժիմի խախտման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ դեկտեմբերի 14-ին կայացած բրիֆինգի ժամանակ հանդես Է եկել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Զինադադարը երկար չտեւեց ռեժիմի եւ Իրանի կողմից աջակցվող զինյալների պատճառով»,- ասել Է Քիրբին: Ընդ որում նա ընդունել Է, որ գրեթե ողջ քաղաքը գտնվում Է սիրիական բանակի հսկողության տակ:
Ինչպես պնդել Է Պետդեպի ներկայացուցիչը, ընդհանուր առմամբ Սիրիայում չդադարող հակամարտության համար «պատասխանատվություն են կրում (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) ռեժիմը եւ նրա դաշնակիցները՝ Իրանը եւ Ռուսաստանը»:
Մինչդեռ «Ալ Մայադին հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Հալեպի՝ սիրիական բանակի կողմից պաշարված շրջաններից զինյալների եւ խաղաղ բնակչության համաձայնեցված դուրսբերումը խափանվել Է ելուզակային կազմավորումների մեղքով, որոնք կրակ են բացել կառավարական զորքերի դիրքերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: