ԱՄՆ-ը եւս տասը տարով երկարացրեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
International newsԱՄՆ-ը եւս տասը տարով երկարացրել Է Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի գործողությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը, փաստաթուղթն ուժի մեջ Է մտել դեկտեմբերի 15-ի կեսգիշերին:
Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, մինչ այդ նախագահ Բարաք Օբաման պարտավոր Էր կա՛մ ստորագրել, կա՛մ մերժել ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված հակաիրանական պատժամիջոցների երկարացման օրինագիծը: «Սակայն նա չարեց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ուստի եւ փաստաթուղթն ինքնաբերաբար օրենք դարձավ»,-պարզաբանել Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: