Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարող է բախվել իմպիչմենտի սպառնալիքին
International newsՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարող է բախվել իմպիչմենտի սպառնալիքի հետ այն բանից հետո, երբ հայտարարել էր, թե Դավոյի քաղաքապետ լինելու տարիներին անձամբ է սպանել հանցագործներին, փոխանցում է Reuters–ը։
Սենատոր Լեյլա դե Լիմայի խոսքով՝ նախագահի խոստովանությունը կարող է իմպիչմենտի համար հիմք ծառայել։ «Դա հասարակության վստահության դավաճանություն է, զանգվածային սպանությունները ծանր հանցագործություն է»,– ասել է նա։ Սենատոր Ռիչարդ Գորդոնը համաձայնել է այն բանի հետ, որ Դուտերտեն իր խոստովանությամբ իմպիչմենտի առիթ է տվել։
Ֆիլիպինների կոնգրեսում ընդդիմությունը 293 մանդատից ունի 50-ը։ Իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը։