Եվրամիությունը գործարկեց «Գալիլեո» նավիգացիոն համակարգը
International newsԵՄ-ի «Գալիլեո» գլոբալ դիրքավորման արբանյակային համակարգը՝ ամերիկյան GPS-ի եւ ռուսական ԳԼՕՆԱՍՍ-ի մրցակիցը, դեկտեմբերի 15-ին պաշտոնապես սկսել Է իր աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:
«Գալիլեո» համակարգը պաշտոնապես սկսել Է գործել եւ ծառայություններ տրամադրել դեկտեմբերի 15-ից: Մենք կարող ենք դա հաստատել»,-նշվում Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
Այսօրվա դրությամբ «Գալիլեո» ուղեծրային խմբավորումն ունի 18 արբանյակ: Եվրոպացի մասնագետների պլանների համաձայն, համակարգի վերջնական ձեւավորումը պետք Է ավարտվի 2020 թվականին, իսկ արբանյակների թիվը մինչ այդ պլանավորվում Է հասցնել 30-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: