Թրամփի խորհրդականը Մոսկվայում քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը. CNN
International newsԴոնալդ Թրամփի ընտրարշավի ժամանակ նրա խորհրդական եւ Ջորջիայի նահանգից նախկին կոնգրեսական Ջեք Քինգսթոնն այս շաբաթ Մոսկվայում մասնակցել Է ամերիկյան գործարարության ներկայացուցիչների հետ դռնփակ հանդիպմանը եւ այնտեղ արծարծել հակառուսական պատժամիջոցների վերացման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրեսը-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
CNN-ը վկայակոչում Է Քինգսթոնի հարցազրույցը NPR-ին, որտեղ քաղաքական գործիչը հայտարարել Է, որ «Թրամփը կարող Է քննարկել պատժամիջոցների հարցը, որոնք արդեն վաղուց են գործում»: «Թրամփը պարտավոր չԷ հետեւել Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության սկզբունքներին: Դա նրան նոր մեկնարկի հնարավորություն Է ընձեռում»:
Նույն այդ հարցազրույցի ժամանակ Էլ Թրամփի խորհրդականը պատմել Է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպել Է ամերիկացի գործարարների հետ, իսկ ահա Կրեմլի պաշտոնական ներկայացուցչիների կամ ԱՄՆ-ից դիվանագետների հետ շփումներ նա այնտեղ չի ունեցել: Թե հատկապես ում հետ են կայացել հանդիպումները, քաղաքական գործիչը չի ճշտել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-0