Ճապոնիան որոշել է ռուսաստանցիների համար վիզաները պարզեցնել
International newsՃապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունը:
Որոշման համաձայն՝ կընդլայնվի մարդկանց շրջանակը, որոնք կկարողանան բազմակի վիզաներ ստանալ Ճապոնիա կարճաժամկետ այցելությունների համար: Նրանց թվում են գործարարները, գիտնականները եւ մշակույթի գործիչները: Այդ վիզաների գործողության ժամկետը 3-ից մինչեւ 5 տարի կլինի:
«Ակնկալվում է, որ վիզային պահանջների դյուրացումը կնպաստի Ռուսաստանի հետ մարդկանց միջեւ հետագա շփումներին, այդ թվում՝ զբոսաշրջիկների եւ գործարարների հարմարավետության լավացմանը, նաեւ կրկնակի այցելող անձանց թվի ընդլայնմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: