Լիբանանում նոր կառավարության կազմությունն ուշանում է
International newsԼիբանանում նոր կառավարության կազմությունն ուշանում է: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:
«Լիբանանեան նոր կառավարութիւնը կազմելու ճիգերը դժուարութիւններու կը հանդիպին: Քաղաքական կողմերու ներկայացուցած պահանջները անկարողութեան կը մատնեն կառավարութիւնը կազմելու նորանշանակ վարչապետ Սաատ Հարիրիի աշխատանքներ:
Նախապէս՝ 24 անդամներէ բաղկացած կառավարութեան մը մասին էր խօսքը: Այժմ կը խօսուի 30-նոց կազմի մը մասին: Սակայն այստեղ եւս լուծում չեն գտներ պահանջները:
Վարչապետ Սաատ Հարիրի հաւանաբար Ֆրանսայի մայրաքաղաքին մէջ բոլորէ շաբաթավերջը:
Շշուկները կ'ըսեն, թէ Լիբանան առանց նոր կառավարութեան պիտի դիմաւորէ Նոր Տարին»: