Բաթումում փակել են դպրոցների մեծ մասը
International newsԲաթումի եւ Խելվաչաուրի դպրոցների մեծ մասում դադարեցվել Է ուսումնական գործընթացը, ինչի պատճառը բնական գազի գլխավոր խողովակաշարի վնասվելն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության կայքում:
Աջարիայում առանց գազի են մնացել 50 հազար բաժանորդներ: Այդ կապակցությամբ ուսումնական գործընթացը դադարեցված Է Բաթումի 24 դպրոցներում եւ Խելվաչաուրի յոթ դպրոցներում, որտեղ զգալիորեն ցրտել Է եւ ձյուն Է տեղացել:
Ներկայում ընթանում են վնասված գազատարի վերականգնողական աշխատանքները: Նախատեսվում Է, որ գազի մատակարարումն օրվա ընթացքում կվերականգնվի փուլ առ փուլ: Ամբողջական վերականգնումը կավարտվի դեկտեմբերի 17-ին, օրվա առաջին կեսին: