Հարավային Օսիան Ալանիա վերանվանելու հարցը կդրվի համաժողովրդական հանրաքվեի
International newsՀարավային Օսիան Ալանիա վերանվանելու հարցը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, «Սպուտնիկի» հետ զրույցում ասել է հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը։
Անցյալ տարվա դեկտեմբերին նախագահը նախաձեռնել էր հանրապետությունը վերանվանելու եւ պատմական անվանումը վերադարձնելու հարցը՝ ներկայիս անվանման մեջ ավելացնելով Ալանիա անվանումը։
«Մենք պլանավորում ենք հարցը դնել հանրաքվեի։ Քանի որ անվանափոխումը Սահմանադրության հարց է, առանց հանրաքվեի դա հնարավոր չէ»,– ասել է նախագահը։