Քայլի Ջենների ու Սանտայի համբույրը․ նոր լուսանկարներ՝ Քրիստինա Ագիլերայի ծննդյան տոնից
LifestyleՔրիստինա Ագիլերայի պայծառ ու աղմկոտ ծննդյան միջոցառման նկարներից արդեն տեսել ենք։ Սակայն երգչուհին իր ինստագրամի էջում հրապարակել է նոր նկարներ։
Թարմ նկարներում կրկին նույն հյուրերն են ու հոբելյարը, սակայն արդեն այլ կերպարում։ Պարզվում է, ծննդյանը Ագիլերան կրել է ոչ միայն մեծ վարդագույն կեղծամ, այլ նաև հանդես է եկել Սանտա Կլաուսի սեքսուալ կերպարում։
Ագիլերայի հյուրերը ևս ներկայացել են վառ կերպարներով։ Ագիլերայի վաղեմի երկրպագու Քայլի Ջենները ներկայացել էր Ագիլերայի՝ 14 տարի առաջ նկարահանված «Dirrty» հոլովակի կերպարով։
Հետաքրքիր է, երգչուհու ծննդյան օրը դեկտեմբերի 18-ն է, երբ նա կդառնա 36 տարեկան։ Այնպես որ, հնարավոր է, որ ևս մեկ տոնակատարություն տեղի ունենա։







