Սիրիացի աշխարհազորայինները հայտնել են Հալեպի արևելքում լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
International newsԱրևելյան Հալեպի բոլոր շրջանները ազատագրված են, ներկայում ավարտվում է դիմակայության վերջին օղակի սեղմումը թաղամասերից մեկում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ աշխարհազորայինների աղբյուրին:
Այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից: Կենտրոնում հայտնել են, որ արևելյան Հալեպից գրոհայիններին և նրանց ընտանիքի անդամներին դուրս բերելու գործողություններն ավարտվել են: Ընդհանուր առմամբ, գրոհայինների վերահսկողության տակ գտնվող թաղամասերից 9500 մարդ է դուրս բերվել, այդ թվում` 4500 գրոհային:
Միաժամանակ Reuters գործակալության տվյալներով`գրոհայիններին և խաղաղ բնակիչներին Հալեպից դուրս բերող ավտոբուսների վերջին շարասյունը ետ է շրջվել և շարժվում է դեպի Հալեպ:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը հարձակողական գործողությունների արդյունքում դուրս է մղել գրոհայիններին նրանց կողմից վերահսկվող տարածքներից: