Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ է անցկացվել

Society
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներից, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից բացի նիստին մասնակցել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ԿԱ  ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի,  ՀՀ ոստիկանության, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները:
 
Նիստի օրակարգում 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ և 2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան փաստաթղթերի պահանջների, ինչպես  նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության վիճակի մասին հարցերն էին:
 
Օրակարգի առաջին  հարցի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել 2015թ. ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառներին, վիճակագրական տվյալների հետ միասին բովանդակային վերլուծությամբ վեր են հանվել արդարացման դատավճիռների հիմքում ընկած իրավունքի մեկնաբանության և կիրառման խնդիրները, նաև առկա օրինաչափությունները՝ դրանից բխող հետևություններ կատարելու և դրանք բացառելու վերաբերյալ:
 
Ներկայացվել է  2015թ. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, Վերաքննիչ քրեական դատարանի, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունները:
 
ՀՀ գլխավոր դատախազը, կատարված վերլուծությամբ ի հայտ բերված խնդիրների հաշվառմամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական հետապնդման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության ոլորտում դատախազական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ:
 
2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան պահանջների, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել նաև ՀՀ ՄԻՊ, ՀՀ ոստիկանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները:
 
Քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է անչափահասների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության ոլորտում իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը` համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, հատուկ և հանրակրթական  հաստատություններում քրեածին իրավիճակին նպաստող պատճառների բացահայտման ու դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա:
 
Արթուր Դավթյանը կա րևորել է  անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական և դատավարական գործողությունների առանձնահատկությունը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել այդ գործընթացի իրականացման ոչ միայն իրավական, այլև հոգեբանական և տեխնիկական բաղադրիչներին:
 
Կոլեգիայի նիստում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 
Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը:
Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation