Սեուլի օդանավակայանում 24 ռուս քաղաքացու են ձերբակալել
International newsՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է Սեուլի օդանավակայանում 24 ՌԴ քաղաքացիների ձերբակալության մասին: Այս մասին հաղորդում է Russia Today-ը` մեջբերելով ԱԳՆ տեղեկատվության վարչության հաղորդագրությունը:
«Նախնական տեղեկությունների համաձայն` Սեուլի օդանավակայանում 24 ռուս քաղաքացու են ձերբակալել. 16-ին` «Սիբիր» ավիաընկերության օդանավից, 6-ին` «Ավրորա» ավիաընկերության օդանավից, մեկը Վիետնամից է չվերթով ժամանել, մեկն էլ` Ուզբեկստանից», - հայտնել են գերատեսչությունից:
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են միգրացիոն օրենսգրքի խախտման պատճառով:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հարավկորեական կողմի տվյալներով` ձերբակալության համար հիմք է ծառայել ուղևորության նպատակի չհամընկնելու փաստը: