Մոսկվայում հարցաքննել են ԻՊ-ի հրամանով ահաբեկչութուններ նախապատրաստելու գործով կասկածյալներին
International newsՄոսկովյան դատարանը հարցաքննել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրահանգով մայրաքաղաքում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց, որոնց ձերբակալել էին նախօրեին:
Ինչպես տեղեկացնում է NTV հեռուստաալիքը, լրագրողներին հայտնի են դարձել ԻՊ-ի հրահանգով Մոսկվայում ահաբեկչություններ նախապատրաստողների անունները: Նրանք են Տաջիկստանի քաղաքացիներ Աբրոր Խայդարովը, Տամերլան Ցեչոևը, Խիսմատուլ Նաիմովը և Մոլդովայի քաղաքացի Վիկտոր Ֆեդորովիչը:
Կասկածյալները ներկայում կալանքի տակ են գտնվում: «Ես սովորական մարդ եմ, և չեմ հասկանում, թե ինչու են ինձ ձերբակալել: Ես ոչինչ չեմ գնել և չեմ վաճառել, ես 3 ամիս որպես տաքսիստ եմ աշխատել: ԻՊ-ին բացասաբար եմ վերաբերում», - հարցաքննության ժամանակ ասել է նրանցից մեկը:
Մյուս կասկածյալն էլ վստահեցրել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ: Նա նշել է, որ հրացան է գնել Մուհամեդ անունով պաշտոնյայի համար, ում հետ ծանոթացել սոցցանցով:
Հետաքննության տվյալներով` գործով անցնող բոլոր կասկածյալները վերապատրաստում անցնելիս են եղել ԻՊ-ի ճամբարներով:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում 4 անձի էին ձերբակալել ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով: Օպերատիվ տվյալների համաձայն` նրանք հարձակումներ էին պատրաստվում իրականացնել անմիջապես Թուրքիայում գտնվող ԻՊ-ի հրամանատարից եկող հրամանով: