Պապուա Նոր Գվինեայի ափերին 7.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
International newsԽաղաղ օվկիանոսի տարածքում` Պապուա Նոր Գվինեա կղզու հարևանությամբ, 7.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրաշարժից հետո ցունամիի վտանգ է հայտարարվել:
Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել 73 կմ խորությամբ և Նոր Գվիենա կղզուց 157 կմ հեռավորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:
Ցունամիի վտանգը հայտարարել է Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը (PTWC): Ցունամիի վտանգի մասին հայտարարել է նաև Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունը: