Նազարբաևը կողմ է Սիրիայի հակամարտող կողմերի միջև բանակցություններն Աստանայում անցկացնելուն
International newsՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավանություն է տվել Սիրիայում հակամարտող կողմերի միջև բանակցություններն Աստանայում անցկացնելու մտքին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը` մեջբերելով Նազարբաևի մամուլի ծառայության հաղորդագրությունը, այս մասին նա հայտնել է ՌԴ գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հետաքրքրվածություն է ցուցաբերել Աստանայում Սիրիայի հակամարտող կողմերի միջև խաղաղ բանակցությունների անցկացման շուրջ: Ղազախստանի նախագահն աջակցել է այդ նախաձեռնությանը», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ: