Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամփոփում

Society

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

Հայաստանի բոլոր կիսատ գործերը պայմանավորված են իրավիճակով Ղարաբաղում: Այս մասին Արցախում մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը: «Եթե մենքայստեղ ձախողենքապա ձախողելու ենքբոլոր գործերը Հայաստանում»,- ասել է Նախագահը: Հենց դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելում է առաջնագիծ, իրականացնում իրավիճակի գնահատում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ կընթանան կառուցողական հունով և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ջանքերն այդ նպատակով: 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համբուրգյան հայտարարության մեջ զետեղված են թեզեր, որոնք բխում են հայկական կողմի սկզբունքներից: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը«Բնականաբարդա մեր երազանքների հայտարարությունըչէսակայն այն մեզ բավարարում էորովհետև այնտեղ զետեղված են թեզերորոնք բխում են հայկական կողմիսկզբունքներից »,-  նշեց Շարմազանովը:

Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի և ավելի կոշտացնի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ընթացքում իր ելույթում այս մասին նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ապրիլյան պատերազմըկարծում եմնրանապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Հայկական բանակի նախկին սպա Նորայր Մինասյանը հորդորում է հապշտապ եզրակացություներ չանել` հենվելով ադրբեջանական քարոզչության վրա: Խոսքն, այսպես կոչված, «նախկին սպա» ադրբեջանական օպերացիայի մասին է: Հայկական բանակի նախկին սպա Նորայր Մինասյանը ադրբեջանական haqqin.az-ի ձեռքով մեկ օրում դարձել է հայրենիքի դավաճան: Ի դեպ, իրական դավաճան, Բաքու տեղափոխված Վահան Մարտիրոսյանի ջանքով, լուր է տարածվել, թե իբր Մինասյանը ևս ցանկանում է գնալ Ադրբեջան: 

Հայաստան և աշխարհ 

ՌԴ Պետդուման ընդունել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման օրինագիծը: Փաստաթուղթը քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն և բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի և իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում:

ՀՀ  բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով: «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում ընկերությունը հինգ տարիների ընթացքում իրականացնելու է 5.7 միլիոն դոլարի ներդրում:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի շուրջ ընթացող մեկամյա բանակցությունների արդյունքների ամփոփմանը: Արևելյան գործընկերության երկրների վարչության պետ Դիրք Շուբելը նշել է. «Ուրախ եմ տեսնելՀայաստանի հավակնոտ դիրքորոշումն այս գործը նթացումինչպես նաև հաճելիորեն զարմացած եմոր մեզհաջողվում է պահպանել նախկինում քննարկվող Ասոցացման համաձայնագրի որոշակի մասը»։

Բրյուսելում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնյոթերորդ նիստում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագ ույն խորհրդի առաջիկա նիստին վերաբերող հարցեր:

Բրյուսել կատարած այցի շրջանակներում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ: Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը և Քրիստիան Դանիելսոնն ստորագրել են «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» և «Հանրային ֆինանսների կառավարում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ Հայաստան է ժամանել։ Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես է եկել պատվո պահակախումբը: Ստորագրվել է ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ-ի համագործակցության ամրապնդման մասին հռչակագիր: Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Գյումրու օդանավակայանից Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթով տրվեց ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կանոնավոր չվերթների մեկնարկը: Թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին, շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին: Ինչպես եւ հայտարարվել էր« տոմսերի արժեքը լինելու է սկսած 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից (մոտ 7900 դրամ): 

Ներհայաստանյան զարգացումներ 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի հետ մասնակցել է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և հայրենանվեր գործունեության համար ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների թանկարժեք նվերներով խրախուսելու՝ ավտոմեքենաներով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ավարտելով աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը, այնուհետև խորհրդակցություն հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը: 

«Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԲԿ գործադիր տնօրեն, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էհղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետությա ն արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Արմեն Երիցյանը իր ողջգործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանըԵրկար տարիներ անբասիր աշխատանքով իրնպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանըԳնահատելի են նրա ջանքերը ՀայաստանիՀանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցմանարդիականացման ևկայացման գործում»,- նշված է ՀՀ նախագահի հեռագրում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, պետական գործիչ Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, նախարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նրա հարազատներն ու մտերիմները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: ՀՀ արդարադատության նախարար ԱրփինեՀովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Երիցյանին ճանաչել է դեռ ուսանողական տարիներից: «Երբ ես պաշտպանում էի իմ ատենախոսությունըԱրմեն Երիցյանը հանձնաժողովի անդամ էրԱյնուհետև նրա հետառնչվել եմ աշխատանքային գործունեության ընթացքումև կարող եմ ասելոր նա սկզբունքայինլավ մարդ էր ուհիշվող տեսակ»,- ասաց Հովհաննիսյանը:

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը: Ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշ պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում: Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային գնումները փակ կիրականացվեն։ Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրություններին ընդառաջ դաշինքներ կազմելու հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմոր Հանրապետականն ընտրություններին կմասնակցի իր ցուցակով»,- նշեց Շարմազանովը:

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններն ստորագրել են հուշագիր, որով քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններին հանդես կգան համատեղ քաղաքական գործունեությամբ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Վախթանգ Միրումյանը և Արմեն Սաքապետոյանը պարզաբանել են դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթե­թով մի շարք հարկային արտոնությունները։ Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթե­թով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին:

Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից դուրս են բերվում աշխատանքային գրքույկները: Ինչպես ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը, գործատուներն այդ աշխատանքային գրքույկները պետք է ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին, որը պետք է դրանք սկանավորի, ներառի տեղեկատվական համակարգ: Լիազոր մարմին է սահմանված Սոցիալական ապահովության պետական ծառայությունը։

 «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում ներկայացնում է Արցախում ծառայած Շանթ Ղազարյանի սխրանքի պատմությունը։ Շանթը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, սակայն արդեն մոտ 5 տարի է` ընտանիքով բնակվում են Երևանում։ 
Այժմ նա սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ֆինանսների բաժնում առաջին կուրսում։ 

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում«Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Ռաֆայել Հովհաննիսյանի սխրանքի պատմությունը։ Նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ 

Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար:

Երևանում դեկտեմբերի 16-ին հարձակումներ են եղել բանկոմատների վրա: «Արմենպրես»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սարյան փողոցում: Երկրորդ բանկոմատը, որի վրա եղել է հարձակում, գտնվում է Բաղրամյան փողոցում` ՎՏԲ բանկի մասնաճյուղի կողքին: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Սփյուռք

ՌԴ Դաշնության խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել Է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։ «Սահակ Ալբերտի Կարապետյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»,- ասված Է ԴԽ-ի որոշման մեջ: Նրա թեկնածությունը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ներկայացմամբ, առաջադրել Էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հույն գրողների միությունը (ՀԳՄ) կազմակերպել էր միջոցառում՝ նշելու հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120-ամյակը: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել էին, Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, ՀԲԸՄ մասնաճուղը և «Արարատ» ՄՄ միությունը: «Կապոդիստրիայի» անվան Աթենքի պետական համալսարանի դասախոս՝ դոկտ. Համբիկ Մարուքյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչպես Համիդյան ջարդերի ժամանակ հույն հանրությունը ծանոթացավ հայկական  բանաստեղծությունների հունարեն առաջին թարգմանություններին (առաջինը՝ Միքայել Նալբանդյանի «Ազատություն», 1895 թ.) և հավելեց, որ կազմակերպված միջոցառումը, Համիդյան ջարդերի 120-ամյակի համար նախատեսված յոթը միջոցառումներից՝ երկրորդն է:

Ստոկհոլմի շրջանային դատարանը կայացրել է  Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, ով ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից Նյու Յորքում կազմակերպված գալա-համերգի ժամանակ 65 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով pagesix.com-ը, ԴիԿապրիոն գալա-երեկոյի ժամանակ 65 հազար ԱՄՆ դոլարով գնել է Ջո Բրեդլիի հեղինակած նկարը: Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 3,1 միլիոն ԱՄՆ դոլար:

Ռումինիայում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ են ընտրվել միանգամից երեք հայ պատգամավոր: Վերընտրվել են Ռումինիայի Հայոց միության կողմից առաջադրված հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian) եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ցուցակով առաջադրված Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian): Առաջին անգամ խորհրդարանի անդամ է ընտրվել սոցիալ-դեմոկրատների ցուցակով առաջադրված Լուչիան Էդուարդ Սիմիոնը (Lucian-Eduard Simion):

Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) շրջանի Հարփութ թաղամասում իրականացված փորման աշխատանքների արդյունքում գտնվել է 165 տարվա հնության հայերեն փորագրված քար: Ենթադրվում է, որ հայտնաբերվածը տապանաքար է: 1851 թվականով թվագրված քարը հայտնաբերվել է այդ տարածքում գտնվող եկեղեցու վերանորոգման շրջանակում իրականացված փորման աշխատանքների ժամանակ:

Միջազգային խճանկար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը: Հրաժեշտի ելույթով հանդես է եկել նաև կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Սիրիական զանազան աղբյուրներ հաստատել են սիրիական բանակի եւ նրա դաշնակիցների կողմից Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումն ու միացումը։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը տեղեկացնում է, որ, ժողովուրդը ցնծությամբ տոնում է բազմաչարչար Հալեպի ազատագրումը, Հալեպի հաղթանակը։ «Քաղաքապետարանը աշխուժ թափով կը մաքրէ եւ կը վերականգնէ ազատագրուած թաղամասերը, կը վերացնէ անցարգելները, բանուկ կը դարձնէ ճամբաներն ու կը կարգաւորէ քաղաքի երթեւեկությունը։
Աշխատանքները կշարունակուին ականազերծելու ազատագրուած շրջանները, բարելաւելու ջուրի եւ ելեկտրականութեան մատակարարման աշխատանքները ու մանաւանդ աշխուժացնելու քաղաքի արդիւնաբերական գործունէութիւնը»։

Ռուսաստանը եւ Թուրքիան հանդես են գալիս Արեւելյան Հալեպից խաղաղ բնակիչների եւ ընդդիմության զինյալների դուրսբերման համաձայնագրի կատարման երաշխավորներ: Հալեպի արեւելքում զինված կազմավորումների պարագլուխները խախտել են քաղաքից իրենց դուրս բերելու վերաբերյալ սիրիական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ առավոտյան վերսկսել են մարտական գործողությունները. նրանց գրոհը հետ Է մղվել: Հալեպի արեւ ելյան շրջաններից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերման գործողությունն ավարտված Է: Այդ մասին հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: «Ընդամենը գործողության անցկացման ընթացքում ռուսական կենտրոնի կողմից քաղաքի արեւելյան թաղամասերից դուրս Է բերվել ավելի քան 9,5 հազար մարդ:»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Պայթյուններից առաջինն իրականացվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, որում պայթուցիկ է տեղադրված եղել: Զոհերի թիվը հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը՝ նշելով. «44 զոհ ունենք, որոնցից 36-ը ոստիկան են, 8-ը՝ քաղաքացիական անձինք»։

 Թուրքական Կայսերիում ավտոբուսի պայթյունից հետո երկրում հեռարձակման արգելք է հայտարարվել: Արգելքի հայտարարումը մեկնաբանվում է հասարակության մեջ վախ, խուճապ չառաջացնելու, ահաբեկչական խմբավորումների շահերին չծառայելու անհրաժեշտությամբ: Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Ավտոբուսում եղել են նաև զինվորներ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ զոհվել է 13 զինվոր, 48-ը վիրավորվել են: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Կայսերիում իրականացված ահաբեկչության հեղինակը մահապարտ է եղել:

Ադրբեջանում կառուցվում է 6 նոր քրեակատարողական հիմնարկ: Նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման վերաբերյալ լուրը ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում հայտնել է Ադրբեջանի Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հուսեյն Ալիխանովը:  Ադրբեջանում հանցավորության մակարդակի աճի պատճառով բանտերում գերբեռնվածության մակարդակը աճել է, եւ նոր բանտերի կարիք է զգացվում:

Մշակույթ

Գիտնական, պատմաբան, հնագետ,  Բորիս Պիատրովսկու հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվեց Երևանում` Զաքյան 2 հասցեում: «Սա պարզապես հուշատախտակ չէԱյն հայ-ռուսական մշակութային կապերիխորհրդանիշն էԿարծում եմՀայաստանի տարածքում արված բացահայտումները կարևոր են ոչ միայն ինձայ լևողջ մարդկության համարքանի որ Հայաստանը հնագույն և զարմանալի երկիր է»,- նշեց Բորիս Պիատրովսկու որդին, Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիատրովսկին: ՀՀ մշակույթի նախարարության և Պետական Էրմիտաժի միջև Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation