Թրամփը իր պաշտոնակալման համար չի հանգրվանի Վաշինգթոնի իր հյուրանոցում
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին, իր պաշտոնակալման արարողությունից առաջ չի հանգրվանի Վաշինգթոնի իր հյուրանոցում։ Փոխարենը նա կլինի Սպիտակ տան հյուրերի համար նախատեսված նստավայրում։ Այս մասին իր Twitter-ի էջում գրել է Թրամփի անցումային թիմի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը։
«Ընտրված նախագահը կիջեւանի Բլեր Հաուսում»,-գրել է նա։ Այսպես է նա մեկնաբանել մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որոնց ընտրված նախագահը իջեւանելու է սեփական հյուրանոցում։ Թե կոնկրետ երբ Թրամփը Նյու Յորքից կժամանի Վաշինգթոն, Միլլերը չի հայտնել։