Մեդվեդեւը պատմել է, թե ինչ է դրվելու իր ընտանիքի ամանորյա սեղանին
International newsՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պատմել է, որ իր ընտանիքի ամանորյա սեղանին լինելու է ձուկ, միս եւ բանջարեղեն, ամեն ինչ՝ ռուսական արտադրության: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին նա հայտարարել է НТВ հեռուստաալիքի «Итоги недели» հաղորդման ժամանակ:
Նա ընդգծել է, որ բոլոր մթերքները պետք է արտադրված լինեն ձեռնարկություններում, որոնք բացվել են վերջին տարիներին:
Մեդվեդեւի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանին հաջողվել է ներկրման փոխարինման ոլորտում մի շարք կարեւոր խնդիրներ լուծել: «Դա վերաբերում է մսամթերքի, ձկան, բանջարեղենի եւ մրգերի արտադրությանը»,- նշել է նա: