Պերուի եւ Բրազիլիայի սահմանին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
International newsՊերուի եւ Բրազիլիայի սահմանին 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի եւ Պերուի երկրաբանական ծառայությունները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պերուի Էսպերանդա քաղաքից 100 կմ դեպի հարավ-արեւելք:
Պերուի քաղպաշտպանության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան: