Ավելի քան 100 հազար իրաքցիներ լքել են իրենց տները՝ Մոսուլում անցկացվող գործողության պատճառով
International newsԱվելի քան 100 հազար իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տները ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո։
Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպության հայտարարությանը։ «Այսօր 103872 մարդ, մեծամասնությունը՝ Նայնավա նահանգից, որի վարչական կենտրոնն է հանդիսանում Մոսուլը, դարձել են տեղահանված անձիք»,-հայտնում է կազմակերպությունը։
Մոսուլը, որը մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքն է, ավելի քան երկու տարի գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։ Մոսուլի ազատագրման գործողության ցամաքային փուլը սկսվել է հոկտեմբերի 17-ին։