Կործանվել է ՌԴ ՊՆ ինքնաթիռը
International news16 մարդ Է ծանր վիրավորվել Յակուտիայում զինվորականների փոխադրող Իլ-18 ինքնաթիռի վթարային վայրԷջքի հետեւանքով:
Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ օդանավում եղել են 32 ուղեւորներ եւ անձնակազմի յոթ անդամներ:
«Պատահարի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ ինքնաթիռը դեկտեմբերի 19-ին ժամը 4:45-ին վթարային վայԷջք Է կատարել Տիկսի օդանավակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը պլանային թռիչք Էր իրականացնում Կանսկի օդանավակայանից»,- պատմել են գերատեսչությունում:
Բոլոր տուժածներին տեղափոխել են Տիկսի ավանի բուժհաստատություններ:
Ավելի վաղ ուժային կառույցների աղբյուրը հայտնել Էր, որ ինքնաթիռի ընկնելուց հետո այն բաժանվել Է երեք մասի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: