Իդլիբի նահանգից տարհանվել է բնակիչների ու վիրավոր աշխարհազորայինների առաջին խումբը
International newsՍիրիայի Իդլիբի նահանգի Էլ Ֆուա եւ Կեֆրայա շիաբնակ բնակավայրերից դեկտեմբերի 19-ի առավոտյան տարհանվել Է խաղաղ բնակիչների ու վիրավոր աշխարհազորայինների առաջին խումբը:
Այդ մասին հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:
Բնակավայրերը շրջապատած զինված խմբավորումները հինգ օր խոչընդոտում Էին հումանիտար գործողությունն անցկացնելուն: Դեկտեմբերի 18-ին զինյալներն այրել Էին 21 ավտոբուս, որոնք նախատեսված Էին Էլ Ֆուան եւ Կեֆրայան պաշտպանող Ազգային պաշտպանության ուժերի վիրավոր մարտիկների, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների տարհանման համար:
Ինչպես սպասվում Է, այդ շրջանից դուրս կբերվի 5 հազար մարդ: Հալեպից զինված ընդդիմության մնացած զինյալների ու նրանց ընտանիքների դուրսբերման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները հումանիտար գործողության միաժամանակյա անցկացում են նախատեսում Էլ Ֆուայում եւ Կեֆրայայում:
Այդ բնակավայրերը, որտեղ ապրում են առնվազն 50 հազար շիաներ, ավելի քան երեք տարի գտնվում են պաշարման վիճակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: